«Իրատես de facto»-ի հյուրը ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է: Մեր առաջին զրույցը հայերեն առաջին տպագիր գրքի` 500-ամյա «ՈՒրբաթագրքի» աշխարհաբար թարգմանության և գիտական հրատարակության շուրջ էր:
Հանրապետության վաստակավոր արտիստ ԷՌՆԵՍՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ հայ ճանաչված դրամատուրգ Արարատ Բարսեղյանի որդին է։ Զարմանալի մարդ էր, բազմակողմանի օժտված արվեստագետ` երգիչ, նկարիչ, դերասան, նաև... մարզիկ։
«ՇԵԼԼ» դաշնամուրային տրիոն (Շուշան Հակոբյան, Լիլիթ Զաքարյան, Կարեն Քոչարյան) և երգչուհի Իրինա Զաքյանն օրերս վերադարձել են Կանադայից, որտեղ համերգներ են ունեցել` նվիրված Հայաստանի անկախության 21-ամյակին:
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կմեկնարկի «Իմ երազած Երևանը» նոր կրթական ծրագիրը` նախատեսված մինչև 15 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի շրջանակներում:
«Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ արի ճախրենք» մրցույթին, որը տևել է շուրջ 6 ամիս, մասնակցել են 6-13 տարեկան երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից:
Սիրահարների այգում վաղը տեղի կունենա «Գրական տապանը-2012» միջազգային գրական փառատոնի պաշտոնական բացումը: Փառատոնին մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից ժամանած գրողներ (ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրներից, Քենիայից, Չինաստանից):
ՀՀ մշակույթի նախարարությունը և «Ազգ» օրաթերթը Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում կազմակերպել են ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆԻ, մամուլից հանրությանը քաջ հայտնի ՏՈՏՈ-ի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնած ծրագրերը միավորող «RVVZ» հիմնադրամի գործադիր տնօրեն ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ խոսքով` ճոպանուղու բացումից հետո սկսվել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին զբոսաշրջիկների մեծ հոսք: Որակական տեսակետից փոխվել են միջավայրը, Սյունիքի մարզը, կարելի է ասել, որոշակի առումով նաև` Հայաստանը:
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...